ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» արհամարհեցին 17 հազար երեւանցու

ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» արհամարհեցին 17 հազար երեւանցու

Երեւանի ավագանիու նիստում քիչ առաջ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց՝ քվորում չկա։ Նշենք, որ մինչ այդ ընդմիջում էր հայտարարվել․ «Ընդմիջումն ավարտվեց, եւ քանի որ էլի քվորում չկա, ավագանու նիստը այս պահից համարվում է չկայացած»:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված էր «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնել: Նախագծին միացել էին 17 հազար երեւանցիներ՝ իրենց ստորագրությամբ։

ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցության անդամները այդ հարցը քննարկումից առաջ լքեցին դահլիճը, մնացին միայն ընդդիմադիր խմբակցությունները:

Ընդդիմադիրները հայտարարեցին, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները ճողոպրեցին եւ որ Երեւանը քաղաքային իշխանություն, ըստ էության, չունի: 

Նշենք նաեւ, որ ավագանու նիստի վերջում հայտարարություններ ու հարցուպատասխան էր նախատեսված, որը եւս չի լինի: