Քաղաքացին փորձում էր ինքնահրկիզվել կառավարության դիմաց (տեսանյութ)

Քաղաքացին փորձում էր ինքնահրկիզվել կառավարության դիմաց (տեսանյութ)

Քիչ առաջ մի տարիքով կին բենզինի շիշը ձեռքին փորձում էր ինքնահրկիզվել, սակայն կառավարության շենքի դիմաց հերթապահող ոստիկանները կանխեցին։ Լրագրողների հետ զրույցում նա ներկայացավ որպես Երանոսյան Մայրանուշ, և հուզված տոնով պատմեց, որ մոտ ութ ամիս առաջ իր որդին ավտովթարի է ենթարկվել, վարորդի կողքն է նստած եղել, բայց միայն ինքն է տուժել վթարից, հիմա գտնվում է կոմայի մեջ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ նրա՝ ինքը կասկածներ ունի, որ վթարը «սարքած է»։«Եթե սարքած չի, ինչի՞ մինչև հիմա ոչ մի ոստիկան չի եկել իմ տուն։ Ութ ամիս անցել ա, ինչի՞ ոստիկան չկա․․․»,-ասաց նա։

Տիկնոջ խոսքով՝ ինքը նամակով դիմել է վարչապետին, բայց մինչ օրս պատասխան չկա, դրա համար էլ նա հիմա դիմել է ծայրահեղ քայլի՝ բենզինով փորձում է ինքնահրկիզվել, քանի որ իր տղայից բացի ուրիշ մարդ չունի այս կյանքում։ Ի վերջո, կառավարությունից պաշտնոյա մոտեցավ նրան, որ հասկանան՝ ինչ խնդիր է։

Մանրամասն՝ տեսանյութում։