Եվրամիությունը կարող է մասնակցել Մեծ Եվրասիական գործընկերությանը․ Սերգեյ Լավրով

Եվրամիությունը կարող է մասնակցել Մեծ Եվրասիական գործընկերությանը․ Սերգեյ Լավրով

Մեծ Եվրասիական գործընկերությունը բաց է Եվրամիության առաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ News International-ի հետ զրույցի ընթացքում։

Նախարար Լավրովն ասել է, որ միավորող օրակարգի առաջմղման համար խթան է հանդիսանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ Մեծ Եվրասիական գործընկերություն ձեւավորելու հետ։ Այդ գործընկերությանը մասնակցությունը բաց է ցամաքամասի բոլոր երկրների համար, ներառյալ ԵԱՏՄ, Շանհայի համագործակցության պայմանագրի, ԱՍԵԱՆ-ի ինչպես նաեւ՝ եթե հետաքրքրություն ցուցաբերի, նաեւ՝ Եվրամիության։ Այս նախաձեռնության կյանքի կոչումը կամրացնի ոչ միայն դրական փոխգործակցությունը եւ կբարձրացնի բոլոր մասնակիցների մրցունակությունը, այլ նաեւ կօգնի կառուցել համամայրցամաքային խաղաղ եւ կայուն տարածություն։