Չի ուզում գնալ Վատիկան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

Bloomberg պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու Ուկրաինայի հարցով Վատիկանում կամ որեւէ այլ տեղում կայանալիք բանակցություններին, որոնք տեղի են ունենալու մոտ ժամանակներս։ Կրեմլում ավելի նախընտրելի են համարում կենտրոնանալ տեխնիկական մակարդակի բանակցությունների վրա, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին։
Քաղաքագետ Սերգեյ Մարկովը կարծում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՌԴ նախագահը չի մեկնի Իտալիա։ Իսկ Վատիկանի առումով՝ Ռուսաստանը վերջինիս չեզոք կողմ չի համարում՝ ռու-ուկրաինական հակամարտությունում։ Այն, որ Վատիկանը փորձում է ներգրավվել Ուկրաինական ճգնաժամի հարցով բանակցություններին, կասկածամտությամբ է վերաբերվում նաեւ Ռուս Ուղղափառ եկեղեցին։ Մոսկվայի պատրիարքությունը Վատիկանը դիտարկում է որպես իրեն պատմական մրցակից Ուկրաինայում, ինչպես նաեւ ընդունելի չի համարում այն, որ Սուրբ Աթոռը կիեւյան իշխանություններին չի քննադատում։
Կարծիքներ