Եսասիրություն է պետք արդյունավետ գործելու համար․Իմոբիլե

Եսասիրություն է պետք արդյունավետ գործելու համար․Իմոբիլե

Իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր բարձր արդյունավետության, խփած գոլերի մասին։

«Թոփ ռմբարկուի գլխավոր հատկություններից մեկը եսասիրությունն է, ավելի ճիշտ՝ պետք է եսասիրություն դրսևորես, որ կարողանաս գործել արդյունավետ։ Երբ նպատակ ես դնում անպայման, ամեն գնով գոլ խփել, ինքնըստինքյան, այլևս ի վիճակի չես լինում մտածել այլ բանի մասին: Գոլահար հարձակվողները կարծում եմ՝ պետք է գոլ խփելու բնազդ ունենան, իմպուլսիվ որոշումներ կայացնեն։ Անդրադառնալով իմ ցուցանիշներին՝ կտեսնեք, որ թե առաջինն ունեմ, թե իմպուլսիվ որոշումներ եմ կայացնում։ Այո, ես խփում եմ գոլեր, որոնք նաև թիմային աշխատանքի արդյունք են կամ, ասենք, դիրքային գրոհներից են ծնվում, բայց հիմնականում , կարծում եմ, բոլոր գոլերս մաքուր բնազդ են»,- ասել է ֆուտբոլիստն իր տված վերջին հարցազրույցի ժամանակ։

«Լացիոյի» հարձակվողը, հիշեցնենք, ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է  26 խաղ, դարձել 19 գոլի հեղինակ։