ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ լայնածավալ կոնֆլիկտ չի լինի․ Պետդեպ

ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ լայնածավալ կոնֆլիկտ չի լինի․ Պետդեպ

ԱՄՆ-ում վստահ են, որ մրցակցությունը Չինաստանի հետ չի բերի լայնածավալ կոնֆլիկտի։ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Պեկինի հետ այն հարցերի շուրջ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դեւիդ Սթիլվելը։ «Մեր մրցակցությունը ՉԺՀ հետ չի բերի կոնֆլիկտի։ Իրականում մրցակցության հաշվին մենք վերականգնում ենք բալանսը եւ կայունությունը այն ոլորտներում, որտեղ նախկինում ԱՄՆ-ն Պեկինին թույլ էր տալիս դիսբալանսը խորացնել՝ ի վնաս մյուս բոլորի»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմը կփորձի գտնել համագործակցության եզրեր Պեկինի հետ այնպիսի ոլորտներում, որոնք կներկայացնեն փոխադարձ հետաքրքրություն։