«Հրապարակ». Փաշինյանի պլան Ա-ն՝ մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է

«Հրապարակ». Փաշինյանի պլան Ա-ն՝ մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է

Իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։ Դրանով են զբաղված բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարներ Ռոմանոս Պետրոսյանն ու Սուրեն Պապիկյանը, Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Սկսել են այցելել կուսակցության մարզային կառույցներ, մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստումներ են տալիս, ոմանց՝ տեղավորում, ուժեղացնում են կուսակցական կառույցները։ Խոսում են, որ Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել։ Սակայն չի բացառվում, որ առհասարակ հրաժարվեն այդ մտքից, եթե ԱԺ ընդդիմության հետ լեզու չգտնեն, եւ պահպանվի ԱԺ-ում վարչապետի նոր թեկնածու առաջադրելու վտանգը, ինչպես նաեւ մարդիկ փողոց դուրս չգան՝ հաշտվելով իրենց գոյության հետ։ Այդ պարագայում կգնան հերթական ընտրության։