Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին

Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հակադարձում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե  Հակոբյանը։

«Արցախի Հանրապետությունը, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, օկուպացվել է թշնամի ադրբեջանի կողմից…»,- գրել է Մ.Հակոբյանը Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանը Ազգայն ժողովում հայտարարել է. «Արցախի Հանրապետությունն ինքն իրեն  լուծարել է իրենց պաշտոնյաների որոշմամ։ Լեռնային Ղարաբաղի,  Արցախի պաշտոնյա այլևս գոյոթյուն չունի, նման կարգավիճակ Հայաստանում այլևս որևէ մեկը չունի, և չգիտեմ, թե ում հետ պետք է հարցերը քննարկեմ  հավանական նիստի պարագայում։ Որպես իրավաբան՝  նույնպես համարում եմ, որ այլևս այդ ֆորմատը գոյություն չունի»։