Բրիտանական խոշորագույն տուրիստական ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը

Բրիտանական խոշորագույն տուրիստական ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը

Բրիտանական խոշորագույն տուրօպերատոր Thomas Cook-ը դադարեցնում է իր գործունեությունը, քանի որ չի կարողացել բավարար միջոցներ գտնել՝ սնանկությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը։ Ամբողջ աշխարհով մեկ ամրագրված 600 հազար տուրիստական փաթեթենրի տոմսերը չեղյալ են հայտարարվել ու սկսվել է ընկերության միջոցով հանգստի մեկնած տուրիստների տարհանման գործընթացը։ Նշենք, որ ընկերությունը տեւական ժամանակ է վերակապիտալացվում էր, քանի որ ուներ մոտ 2 միլիարդ ֆունտ ստեռլինգի պարտքեր։