Դժգոհություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը

Դժգոհություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրել է․

«Այն մեթոդը, որը ճարահատյալ կիրառում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի արդարացնելու նախանշված նպատակը, բայց ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդկանց թիրախավորելու, ատելության ալիք գեներացնելու, մարդու բարոյականությանը և արժանապատվությանը հարված հասցնելու համար:

Դժգոհություն և բարկություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը և խորացնում հոգեբանական ճնշվածությունը:

Մի արեք:

Միաժամանակ դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, որպեսզի մեծահոգաբար վերաբերվեն այդ անթույլատրելի մեթոդներին և դրանց հակառակվելու միջոցով չվտանգեն սեփական առողջությունը և պահպանեն կանոնները»: