Տրդատ Սարգսյանը վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները

Տրդատ Սարգսյանը վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել լիազորությունները: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում` որոշ պարզաբանումներ ներկայացնելով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: