Մահ, մահ, սարսափելի մահ. հիմա էլ ՀԱՀ-ի նախագահի հետ է վիճել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսին ցույց է տվել լուսանկարներ և տեսանյութեր, մասնավորապես թաղման վայրերից, որոնք, ըստ ամերիկյան կողմի հայտարարությունների, ապացուցում են Հարավային Աֆրիկայում սպիտակամորթ ֆերմերների դեմ բռնությունը:
Տարածված տեսանյութում երևում է, որ նախագահների զրույցը հանդարտ էր սկսվել, բայց հետո վեճի է վերածվել աֆրիկաներների (ՀԱՀ-ում հոլանդացի և ֆրանսիացի վերաբնակիչների սպիտակամորթ հետնորդների) «ցեղասպանության» հարցի շուրջ։
«Սրանք ավելի քանի հազար սպիտակամորթ ֆերմերների գերեզմանաքարեր են։ Խաչեր՝ ճանապարհի երկու կողմերում», -մեջբերում է ՌԻԱ Նովոստին Թրամփի հայտարարությունը Օվալաձև սենյակում:
ՀԱՀ ղեկավարն ասել է, որ երբեք նման բան չի տեսել և հարցրել է, թե որտեղ են նկարահանվել կադրերը: Աֆրիկյան առաջնորդի խոսքով՝ երկրում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունենում նաև սևամորթների դեմ: Ռամաֆոսան ընդգծել է, որ ՀԱՀ-ում սպիտակ ֆերմերների իրավունքների խախտմանն ուղղված պետական քաղաքականություն չկա։
Դեռևս փետրվարի 7-ին ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել Հարավաֆրիկյան Հանրապետությանը տրամադրվող օգնությունը դադարեցնելու մասին՝ որպես պատասխան հանրապետության սպիտակամորթ բնակչության հանդեպ իր կարծիքով առկա ռասայական խտրականությանը։
Կարծիքներ