«Զենիթը» վաղաժամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

«Զենիթը» վաղաժամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» դարձավ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն վաղաժամ կերպով, սահմանելով նոր ռեկորդ՝ առաջնության 26-րդ տուրում արտագնա խաղում հաղթելով «Կրասնոդարին»։

Հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով, հօգուտ հյուրերի։ Գոլերի հեղինակ դարձան հաղթողներից Ալսեքսեյ Սուտորմինը եւ Արտեմ Ձյուբան, դուբլի հեղինակ դարձավ Սերդար Ազմունը։ Տանտերերից երկու գոլի հեղինակ դարձավ Դանիիլ Ուտկինը։