Պրն Թորոսյան, Դուք Սերժի Հայաստանի տարրն եք․ Մարինա Խաչատրյան

 Պրն Թորոսյան, Դուք Սերժի Հայաստանի տարրն եք․ Մարինա Խաչատրյան

«Ես չեմ ֆիքսվելու կոնկրետ որևէ պատվաստանյութի վրա։ Այն, ինչ ասելու եմ, հորդորում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն այս ամենի վրա ուշադրություն դարձնի, բայց ես իրենց տեղեկացնում եմ, որ եթե պարզապես զանգով ինձ հրավիրեն զրույցի, ես այդ զրույցին չեմ գնալու։ Եթե գտնեն, որ իմ բացատրության կարիքը կա, ես կսպասեմ իրենց պաշտոնական հրավերին՝ կոնկրետ գործի շրջանակներում։ Դեղերի մասին օրենքում հստակ նշված է, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերի, այդ թվում նաև պատվաստանյութի գովազդը, դրա մասին տեղեկատվության տրամադրումը արգելված է։ Սակայն հիշում ենք, որ այս թվականի նոյեմբերի 28-ին Արսեն Թորոսյանը ԱԺ-ում ցանկանում էր փոփոխություններ կատարել դեղերի մասին օրենքում և մի շարք պատգամավորներ դեմ արտահայտվեցին կոնկրետ այն կետին, որտեղ Թորոսյանը ցանկանում էր իրականացնել պետության կողմից գնված դեղորայքի գովազդ, ուստի մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է նաև պատվաստումների մասին։ Բոլոր ֆինանսական և մարդկային ռեսուրսները օգտագործվում են գովազդի համար, այդ թվում նաև պատվաստանյութերի գովազդի համար։ Վերջերս՝ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Մահաբեր ընտրություն» գրքի շնորհանդեսը, որտեղ նշվում է, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց երեխաները պատվաստվեն կամ հակապատվաստումային քարոզ են անում, այդ մարդիկ հանցագործներ են և այլն։ Ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ գրքի հայերեն տպագրության նախաբանը գրել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, այսինքն այս գրքի հովանավորչությունը նաև իրականացնում է Լևոն Ալթունյանը։ Մի քանի օր առաջ հրապարակում եղավ, որտեղից հասկանում էինք, որ Արսեն Թորոսյանն ու Լևոն Ալթունյանը միասին ինչ-որ սնունդ են վայելում և գուցե խոսում են նաև առողջապահության համակարգի մասին։Արսեն Թորոսյանը ինձ դատի է տվել այն բանի համար, որ ես իրեն անվանել են Սերժի Հայաստանի տարր։ Պրն Թորոսյան, ինչի համար Ձեզ այդպես եմ անվանել, փաստեր եմ ներկայացնելու դատարան։ Այո, Դուք այդ տարրն են և սա հերթական ապացույցն է, որ Դուք հանդիսանում եք Սերժի Հայաստանի տարր և Դուք իրականացնում եք Սերժի Հայաստանի քաղաքականությունը»,- պատվաստումների վերաբերյալ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: 

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հակապատվաստումային քարոզչությունը կարող է քրեականացվել, Խաչատրյանը նշեց․ «Պրն Թորոսյան, եթե չլիներ Ձեր այս քաղաքականությունը, որով Դուք պատվաստումներ եք գովազդում, որով Դուք պատվաստումները բերում ու կապում եք մեր հանրության վզին, գուցե մենք այս մասին չխոսեինք էլ, գուցե ես այս մասին այդքան չհետաքրքրվեի և իմ հաջորդ քայլերը չձեռնարկեի։ Այս նպատակը Արսեն Թորոսյանը դրել է, որպեսզի լռեցնի իր ընդդիմախոսներին, որպեսզի թույլ չտա ՀՀ քաղաքացիներին իմանալ ճշմարտությունը»։