Մահացել է հոքեյի «Սթենլիի գավաթի» քառակի գավաթակիր Ջորջ Արմսթրոնգը

Մահացել է հոքեյի «Սթենլիի գավաթի» քառակի գավաթակիր Ջորջ Արմսթրոնգը

Մահացել է հոքեյի «Տորոնտո» թիմի կազմում «Սթենլիի գավաթի» քառակի գավաթակիր դարձած Ջորջ Արմսթրոնգը։ Նա 90 տարեկան էր։ Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը։ Արմսթրոնգը «Տորոնտոյի» հարձակվողն է եղել 1946-71 թթ։ Այդ ընթացքում Հոքեյի ազգային լիգայի առաջնություններում նա հանդես է եկել 1188 խաղի, հավաքել 713 միավոր, որից խփել է 296 տափօղակ, եւ 417 արդյունավետ փոխանցում կատարել։ Արժանացել է «Հոքեյի փառքի սրահում» հանգրվանելու պատվին։