Արքայազն Հարրին հեռացել է Մեծ Բրիտանիայից

Արքայազն Հարրին հեռացել է Մեծ Բրիտանիայից

Արքայազն Հարրին հեռացել է Մեծ Բրիտանիայից՝ մեկնելով Կանադա կնոջ՝ Մեգան Մարքլի եւ որդու՝ Արչիի հետ միասին։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Հարրին Կանադա է մեկնել բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որը տեղի է ունեցել Լոնդոնում։ Միջոցառման ժամանակ էլ նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Նա նույնիսկ չի ներկայացել Բուկինգհեմյան պալատում կազմակերպված պաշտոնական երեկույթին, որտեղ նախատեսված էր նրա ելույթը։