22 հազար տեղից թափուր է մնացել  16 հազարը, նախագահն ու նախարարը ժպտում են

22 հազար տեղից թափուր է մնացել  16 հազարը, նախագահն ու նախարարը ժպտում են

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:
Անդրադարձ է եղել 2022-ին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին: Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:

Նշենք, որ 2022/23 ուսումնական տարվա ընդունելության մրցույթներն արդեն ավարտված են, ամփոփվել են թե՛ հիմնական և թե՛ լրացուցիչ փուլերը: Ամփոփված արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:
Լուսինե Գրիգորյանը հայտնել է, որ այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 887, միասնական քննություններին մասնակցել է 11 587 դիմորդ, իսկ միասնական քննությունների արդյունքով ԲՈՒՀ են ընդունվել մոտ 9500-ը: Նրա խոսքով՝ հատկացված ավելի քան 1900 անվճար տեղերից համալրվել են 1670-ը:

Ընդհանուր առմամբ 22 հազար տեղից թափուր է մնացել մոտ 16 հազար տեղ: