Կոստյում մը կը քալէ

Կոստյում մը կը քալէ

Մարտի մեկի ,, կոստյումը փոխելուց հետո, Փաշինյանը ձեռնամուխ է եղել՝ փոխելու 44- օրյա պատերազմի իր կոստյումը։ Նրան թվում է, թե դատարանի վճիռ փոխելով, հասարակության գիտակցության մեջ ինչ որ բան փոխում է։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ սիրամարգի փետուրներով զարդարվելը դեռ սիրամարգ դառնալ չի։ Հակոբ Պարոնյանը նմանների մասին ասում է․ «Կոստյում մը կը քալէ»։ Այսինքն՝ մեջը բովանդակություն, էություն պիտի լինի։

Դատարկ, ձևական փոփոխություններով ոչնչի չես հասնի։ Մի ժամանակ Փաշինյանը  Մարտի մեկի դատական վճիռը փետրավորելուց հետո անցել է 44- օրյա պատերազմի համար համար նոր կոստյումի փնտրտուքին։ Ինքը Նիկոլ Փաշինյանը չի, ինքը 44- օրյա պատերազմի գերագույն հրամանատարը չի, ինքը ՀՀ անվտանգության երաշխավորը չի, ինքը պատերազմի սանձազերծման հետ ոչ մի կապ չունի, ինքը պարզապես մի մարդ է, որին բոլորը խաբել են։ Հայաստանի Հանրապետությունն ունի երեք միլիոն վարչապետ և ինքը նրանցից մեկն է։ Այդ փաստերը հիմնավորել է պետք։ Եվ դրա համար ստեղծել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանին էլ ասել՝ դե քննի, զննի ու ասա, որ ես ոչ մի կապ չունեմ 44- օրյա պատերազմի հրահրման, պատերազմը չկանգնեցնելու,  խայտառակ պարտության, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու հետ։

 Ես ընդամենը նախկինների զոհն եմ, զինվորականության զոհն եմ, հինգերորդ շարասյան զոհն են, տո մեծ հաշվով նաև Ռուսաստանի զոհն եմ, որ տեղը գա՝ նաև արևմուտքի զոհն եմ։ 

Այդ ամենը հիմնավորելու համար Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամիս 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերում հանդես կգա զեկույցով։ Մի տես ձեզ ի՜նչ կանի, քարը քարին չի թողնի՝ մոտավորապես այս տողատակերով։  Նմանօրինակ զեկույցներով ԱԺ ում և այլուր Փաշինյանը  այնքան է հանդես եկել, որ ժողովուրդը անգիր գիտի, թե նա  ինչ պիտի ասի։ Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ քննիչ հանձնաժողովը պիտի որոշի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում միակ մարդն է, ով մեղավոր չէ պատերազմի սանձազերծման, դժոխային  հետևանքների հետ։ Քանի որ դա անհնարին է լինելու ապացուցել, որովհետև ինքն է կանգնած եղել այս ամենի գլխին, մնում է մի փաստաթուղթ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը  Հայկական ժամանակի խմբագիրն է եղել։ 

Սպասենք բեմադրությանը։