Մոբիլիզացված ռուսաստանցիները վերապատրաստվել են նաև Բելառուսում․ Շոյգու

Մոբիլիզացված ռուսաստանցիները վերապատրաստվել են նաև Բելառուսում․ Շոյգու

Հատուկ գործողությանը մասնակցելու համար մոբիլիզացված զինծառայողները անցել են համապատասխան պատրաստություն։ Այս մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Մասնակի զորահավաքի կանչված ավելի քան 300.000 պահեստազորայիններ երկամսյա վերապատրաստում են անցել»,- կոլեգիայի նիստի ժամանակ հստակեցրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

Նրա խոսքով, զինվորականները վերապատրաստվել են երկրի հարյուրից ավելի ռազմավաններում, իսկ նախապատրաստմանը ներգրավված են եղել 3 հազար հրահանգիչներ։ Միաժամանակ, Շոյգուն հավելել է, որ վերապատրաստումները տեղի են ունեցել նաև Բելառուսի տարածքում։