Քանյե Ուեսթը նոր ընկերուհի ունի՞

Քանյե Ուեսթը նոր ընկերուհի ունի՞

Քանյե Ուեսթը գիտի՝ ինչպես բոլորին ստիպել խոսել իր մասին: Հիմա արդեն տպավորություն է, որ երաժիշտը վերջապես հաղթահարել է իր ու Քիմի բաժանումը եւ պատրաստ է նոր հարաբերությունների։

Երեկ Քանյեին նկատել են Մալիբուում գտնվող իր տան տարածքում։ Պապարացիները Ուեսթին լուսանկարել են խորհրդավոր անծանոթի ընկերակցությամբ։ Վերջինս ​​փորձել է Balenciaga-ի ակնոցի օգնությամբ թաքցնել դեմքը լուսանկարիչներից, սակայն լրագրողները պարզել են աղջկա անունը։ Ռեփերի ուղեկիցն OnlyFans-ի մոդել եւ ինֆլյուենեսեր Մոնիկա Կորգանն էր։

Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ Քանյեին նկատում են նրա ուղեկցությամբ։ Ամռան սկզբին զույգը միասին է գնացել Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան, Մեւերիկ» մարտաֆիլմի պրեմիերային։ Լրատվամիջոցները սկսել էին խոսել այն մասին, որ ռեփերի եւ մոդելի միջեւ կարող է լինել ավելին, քան պարզապես ընկերությունը։