Հոլիվուդյան դերասանը հազիվ է փրկվել երկրպագուների «գրոհից»

Հոլիվուդյան դերասանը հազիվ է փրկվել երկրպագուների «գրոհից»

Հայտնի հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը, ով չար հերոսի է մարմնավորել «Մարվել»-ներում, բավականին յուրօրինակ իրավիճակում է հայտնվել։ «Ազատ տղան» ֆիլմի ցուցադրության ժամանակ, ինչպես հայտնում է 24tv.ua-ն, որը տեղի է ունեցել Բրազիլիայում Comic Con Experience-ի շրջանակներում, երբ Ռեյնոլդսը մոտեցել է երկրպագուներին, նրանք շրջապատել են դերասանին ու փորձելով հպվել նրան, կոտրել արգելապատնեշն ու սկսել ընկնել։

Ռեյնոլդսը, որպեսզի արգելապատնեշն իր վրա չընկնի, հետ է ցատկել ու ուշքի գալով շոկից, սկսել օգնել երկրպագուներին վեր կենալ։