ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6 հազարը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6 հազարը եւ ներկայումս կազմում է 6053 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ջ․ Հոպկինսի համալսարանի հրապարակած տվյալներից։

Հիվանդացության ընդհանուր թիվը կազմում է 245,5 հազար մարդ։

Ամենաշատ մահացությունները Նյու-Յորքում են՝ 1562 մարդ։ Ապաքինվածների թիվը կազմում է 9148 մարդ։