Հիմնական խնդիրը եվրոպացի խաղաղապահների տեղկայումը թույլ չտալն է

Բրիտանական Guardian պարբերականը, անդրադառնալով միջազգային քաղաքական վերջին զարգացումներին՝ հատկապես՝ Մոսկվա-Վաշինգտոն-Ուկրաինա-Եվրոպա համատեքստին, նշում է, որ ռուսական կողմը ըստ էության որեւէ կերպ շտապողականություն չի ցուցաբերում Ուկրաինական ճգնաժամի հարցում համաձայնության գալու եւ գործարք կնքելու հարցում, քանի որ շարունակում է հաջողությամբ զարգացնել հարձակումներ մարտի դաշտում։ Համաձայն պարբերականի, Ուկրաինան իր համար որպես անվտանգային երաշխիք տեսնում է եվրոպացի խաղաղարարների տեղակայումը, որը կարող է միակ կենսունակ այլընտրանքը համարվել ՆԱՏՕ-ի անդամակցության փոխարեն։
Սակայն Ռուսաստանը դեմ է նման խաղաղապահների տեղակայմանը եւ դա հիմնական խնդիրն է, որը թույլ չի տալիս, որ կողմերը հասնեն այնպիսի գործարքի, որը կարող է ընդունելի լինել Կիեւի համար։ Մյուս կողմից, պարբերականն իր մեկ այլ հրապարակման մեջ նշում է, որ ըստ ամենայնի, Պուտինը բավական ճիշտ հարց է բարձրացրել, ասելով, թե ով է վերահսկելու հրադադարի ռեժիմը։ Խաղաղությունը, այն էլ տեւական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերից եւ ոչ մեկը չփորձի ագրեսիայի գործողություններ նախաձեռնել, կամ սադրաննքների գնալով՝ խախտել հրադադարը։ Սակայն կոնկրետ դեպքում, թշնամական տրամադրությունները այնքան շատ են Մոսկվայի եւ Կիեւի միջեւ, որ շատ դժվար կլինի դա պահպանելը։ Հատկապես, որ Ռուսաստանը շարունակում է այն տեսակետին լինել, որ Ուկրաինայում պետք է պահպանի իր տիրապետող դիրքերը։
Կարծիքներ