Ինչով է վնասակար աղի շատ օգտագործումը․ գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ սննդի մեջ աղի չափազանց շատ օգտագործումը ավելացնում է որոշ սպիտակուցների ակտիվությունը, ինչը կարող է առաջացնել խնդիրներ իմունիտետի հետ կապված, կամ էլ առաջացնել մի շարք հիվանդություններ, ինչպիսին, օրինակ, սկլերոզն է։
Մասնագետները պարզել են, որ մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են ռեւմատոիդային արտրիտը գայլախտը, ունեն առաջացման գենետիկ հակվածության ֆակտոր եւ միաժամանակ նաեւ՝ այս հիվանդությունների առաջացման վրա բավական մեծ է շրջակա միջավայրի ազդեցությունը, ինչպես օրինակ՝ ճարպային թթուների եւ վիտամին D-ի պակասորդն օրգանիզմում, կամ էլ աղի չափազանց շատ օգտագործումը սննդի մեջ։ Գիտնականները նկատում են, որ իրականացված հետազոտությունների արդյունները կարող են նպաստել, որպեսզի արդեն ոչ հեռու ապագայում ստեղծվեն դեղամիջոցներ, որոնք կկարողանան բուժել նման պաթոլոգիաները՝ ախտահարման վտանգի տակ հայտնված սպիտակուցների ակտիվության կարգավորման միջոցով։
Կարծիքներ