Նրա խոսքով՝ իր քաղաքականությունն ուղղված էր Արցախը զոհելուն

Նրա խոսքով՝ իր քաղաքականությունն ուղղված էր Արցախը զոհելուն

Արցախի հարցը, Փաշինյանի խոսքերով, եթե ուղղակի պովոդոկ էր, որպեսզի Հայաստանին անկախությունից զրկեն, ապա Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ պովոդոկից զրկվի, այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, հենց ուղղված էր Արցախը զոհելու, որպեսզի փրկի Հայաստանը, բայց տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։

«Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, կարծում եմ, որ խայտառակ հանդիպում ու ձախողում էր: Կառավարության ղեկավարը և 4 բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայում չեն հանդիպում և քննարկում ԱՄՆ-ից տարեկան 15 մլն դոլարի և Եվրոպայից 70 մլն դոլարի աջակցությունը, այն դեպքում, երբ  երկու տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո աջակցություն»,- ասել է նա: