Հայ ուսանողները երեք մեդալ են նվաճել 

Հայ ուսանողները երեք մեդալ են նվաճել 

Ռուսաստանի Արմավիր քաղաքի Մանկավարժական համալսարանի հայ ուսանողները Հարավային դաշնային օկրուգի սամբոյի ուսանողական առաջնության ընտրական փուլում երեք մեդալ են նվաճել հինգ հնարավորից եւ գրավել երկրորդ տեղը։ Մեդալակիր են դարձել արմավիրահայ Արթուր Ղարիբյանը, Գորլեոն Համբարձումյանն ու Ռաֆայել Դեմուրչյանը։

Նշենք, որ ընտրական փուլի արդյունքներով ուսանողները կմասնակցեն սամբոյի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ պրոֆեսոր Ե․ Չումակովի անվան համառուսաստանյան ուսանողական առաջնությանը, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 14-74-ը՝ ՌԴ Յարոսլավլ քաղաքում։