Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ

Վերջին քսանչորս ժամում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2501-ով։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 337 հազարի։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը ավելի քան 19,3 հազար է։ Առողջացածների ընդհանուր թիվը մոտենում է 300 հազարի սահմանին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 21,1 միլիոնի։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 14 միլիոն մարդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը մոտ 758 հազար մարդ է։