Ի՞նչ իրավիճակ է հիմա Հալեպի հայ համայնքում
Մեր թաղամասերին մոտ բախումներ չեն լինում, մարդիկ զգույշ են, փողոց իջնում են, սակայն գիշերները տնից դուրս չեն գալիս։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկեանը:
Նա նշեց, որ Հալեպում ապրանքների գները շատ են թանկացել․ «Բոլոր վաճառատները բաց չեն, մթերքն առայժմ սահմանափակ է: Հացի խնդիրը լուծվել է՝ հացի փռերը բացվել են, սկսել են աշխատել։ Տեղ-տեղ էլ բարեսիրական ընկերություններն իրենց ավտոմեքենաներով մարդկանց հաց են բաժանում»,-ասաց «Գանձասարի» գլխավոր խմբագիրը:
Զարմիկ Պողիկեանը նշեց նաեւ, որ ջրի խնդիր դեռևս կա, էլեկտրականությունն էլ ներխուժման առաջին օրերին ավելի շատ ունեին՝ հիմա ավելի քիչ՝ օրվա ընթացքում մի քանի ժամ միայն:
«Մեր եկեղեցին պատարագ արեց, մարդիկ զգուշությամբ իջնում են` կարևոր, անհրաժեշտ բաների համար և վերադառնում են իրենց տները»,- ասաց Պողիկեանը:
Նա նշեց, որ ամենամեծ խնդիրը դա անորոշությունն է, որ մարդիկ չգիտեն առաջիկա օրերին իրողությունները ոնց կարող են զարգանալ:
Կարծիքներ