ՄԱԳԱՏԷ-ն 80 երկրի մատակարարել է կորոնավիրուսի ախտորոշման սարքավորումներ

ՄԱԳԱՏԷ-ն 80 երկրի մատակարարել է կորոնավիրուսի ախտորոշման սարքավորումներ

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի քան 80 երկրի մատակարարել է սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման համար։ Առաջիկա օրերին եւ շաբաթներին մատակարարումները կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը։ Խոսքը 250 լրակազմ սարքերի եւ հավելյալ նյութերի մասին է, որոնք անհրաժեշտ են նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման համար։ Առաջին երկիրը, որը ստացել է օգնությունը՝ Պերուն է։ՄԱԳԱՏԷ-ից հայտնել են, որ օգնության համար 120 երկիր դիմել է իրենց եւ սա օգնության տրամադրման ամենամասշտաբային ակցիան է, որն իրականացնում է կազմակերպությունը։