Իբր մի լավ բան եք արել, խոստովանու՞մ եք․․․
Բաց տեքստով է արդեն Թուրքիան խոսում։ RT-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքն է մեջբերում․ ․ «Մենք նրանց հետ (Իսրայելի - խմբ.) կանենք նույնը, ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա։ Չկա պատճառ, թե ինչու չարժե դա անել: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր կատարելու համար»։
Ի՞նչ է նշանակում մտանք Ղարաբաղ։ Մտնելը տվյալ դեպքում ռազմական բառապաշար է և նշանակում է ներխուժել։ Այնպես չէ, որ դուռը բախեցին ու ասացին՝ կարելի՞ է։ Մտան Ղարաբաղ ու չկա Ղարաբաղը։ Մտան Ղարաբաղ ու հայաթափվեց Ղարաբաղը։ Իսկ ո՞վ էր ասում, որ արցախցիները կամավոր են լքել իրենց տները։ Մտան Ղարաբաղ ու ոչ մի հայ չմնաց։ Իբր մի լավ բան եք արել, խոստովանու՞մ եք։ Ալիևը փորձում է մեղմել, Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է․ «Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարությանը, սակայն մարտերին որևէ այլ պետության զինված ուժերի անձնակազմ չի մասնակցել»։ Քաղաքական ձևով մտնելս ո՞րն է, գուցե ասեն՝ գաղափարական ձևո՞վ ենք մտել։ Այս պարզ խոստովանությունն ու հայկական կողմի լռությունը ոչինչ չի՞ ասում։
Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարությանը, սակայն մարտերին որևէ այլ պետության զինված ուժերի անձնակազմ չի մասնակցել»։ Քաղաքական ձևով մտնելս ո՞րն է, գուցե ասեն՝ գաղափարական ձևո՞վ ենք մտել։ Այս պարզ խոստովանությունը՝ «մտանք Ղարաբաղ» ու հայկական կողմի լռությունը ոչինչ չի՞ ասում։ ի դեպ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին: Իսկ հայկական կողմը ուտուշ- խմուշով է զբաղված։
Կարծիքներ