Երբվանից է սկսվել Թրամփի եւ Մասկի համագործակցությունը․ The New York Times

Երբվանից է սկսվել Թրամփի եւ Մասկի համագործակցությունը․ The New York Times

The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ միլիարդատեր, գործարար Իլոն Մասկի համագործակցությունը սկսվել է դեռ այս տարվա գարնանը, երբ գործարարը կարողացել է Թրամփի մոտ այնպիսի համոզմունք ձեւավորել, որ վաղաժամ քվեարկությունը կարող է վերջինիս համար լինել օգտակար։

Համաձայն պարբերականի, այս տարվա ապրիլի կեսերին քաղաքագետները, որոնց հետ աշխատում էր Մասկը, որպեսզի Թրամփին աջակցող կոմիտե ձեւավորեր, բացատրել են Թրամփին, որ վաղաժամ քվեարկությունը կարող է Թրամփին օգուտ բերել հատկապես այն նահանգներում, որոնք հայտնի են որպես «տատանվող նահանգներ»։ Դրանք են օրինակ՝ Ջորջիան, Փենսիլվանիան, Հյուսիսային Կարոլինան։ Մասկը զարմացել է այդ մասին՝ իմանալով եւ նամակ է ուղարկել այն ժամանակ դեռ Հանրապետական կուսակցության կողմից ենթադրաբար առաջադրվելիք թեկնածու Թրամփի հետ ու ներկայացրել քաղաքագետների տեսակետը։

Նա հորդորել է Թրամփին այլեւս հանդես չգալ վաղաժամ քվեարկությունից հրաժարվելու կոչով։ Մասկը վստահ չի եղել, որ իր նամակը տեղ է հասել, սակայն նույն օրը երեկոյան Թրամփն իր սոցիալական կայքի էջում գրել է, որ վաղաժամ քվեարկությունը լավ տարբերակ է։ Այդ ժամանակ Թրամփը Մասկի հետ գրեթե անծանոթ է եղել, սակայն հաշվի է նստել նրա կարծիքի հետ։ Այդ ժամանակվանից էլ Թրամփի ու Մասկի միջեւ ամուր համագործակցություն է ձեւավորվել եւ Մասկը սկսել է ակտիվորեն աջակցել Թրամփին՝ նրա նախընտրական արշավում։