Միացյալ Էմիրությունների զորքը Եմենում քաղաք է փորձել գրավել

Միացյալ Էմիրությունների զորքը Եմենում քաղաք է փորձել գրավել

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը մեղադրել է Արաբական Միացյալ Էմիրության զորքերին՝ եմենական քաղաք գրավելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ խոսքը Շաբվա նահանգի Աթաք քաղաքի մասին է, որը գտնվում է Եմենի հարավում։

Ուշագրավ է այն, որ էմիրությունների զորքերի գործողությունները, ըստ եմենական կողմի ներկայացման, չեն համապատասխանեցվել սաուդա-արաբական զորքերի հրամանատարության նախանշած հակաահաբեկչական գործողությունների հետ, այն դեպքում, երբ Եմենում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող արաբական դաշինքը ղեկավարում է հենց սաուդական միապետությունը։