Նախկին ՔՊ-ական դատավորը սպառնաց Արմեն Գևորգյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին, երբ քննարկվում էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործուղման մեկնելու օրերի եւ դրանով պայմանավորված դատական նիստեր նշանակելու հարցը, նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանը սպառնաց Արմեն Գևորգյանին։
Նա ասաց, որ դատարանը ըմբռնումով չի մոտենալու գործուղումներին, չի կարող դատալսումներն անընդհատ հետաձգել․ «Պարոն Գևորգյան, իրազեկեք ձեր կառույցին, որ ունեք մեղադրյալի կարգավիճակ․․․ Ձեր դեմքի արտահայտությունը փոխեք, ովքեր Ձեզ գործուղում են, ասեք՝ Դուք Հակակոռուպցիոն դատարանում ունեք մեղադրյալի կարգավիճակ, ունեք Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոց, եթե շարունակեք Ձեր գործուղումները, դատարանն առաջնահերթության կարգով կքննարկի խափանման միջոցի հարցը, ավելի պիտանի խափանման միջոց կկկիրառի եւ մինչեւ այս դատալսումների ավարտը այդ հարցին չի անդրադառնա, պա՞րզ է»։
Կարծիքներ