Դրանք ալերգիա ունեն Բանակից

Երբ նիկոլենք իշխանության եկան, մի առիթով գեներալ Սարոյանին հարցրի․
-Ինչու՞ դրանք բանակ չեն գնացել ( մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի անուն տվի)։
Ծիծաղեց․
-Ալերգիա ունեն։
Լուրջ ընդունեցի ու զարմացա՝ խի, ալերգիայի համար բանակից ազատու՞մ են։
Ծիծաղելով ինձ նախատեց․
-Մի հատ կարա՞ս ասես, որ Բանակից ալերգիա ունեն, ո՞նց տանեն․․․
Այն ժամանակ չէի պատկերացնում գեներալի ասածի լրջությունը։ Դա որպես հումոր ընդունեցի։ Հիմա, որ դրանց «թանը խմել է ժողովուրդը» սա որպես հումոր չեմ ներկայացնում, այլ ներկայացնում եմ որպես դառը ճշմարտություն։ Այս իշխանությունը, իրոք, ալերգիա ունի Բանակից։
Կարծիքներ