«Ռուսաստանի բարեկամները» լրտեսական բացահայտումից չեն վախենում․ հատվածներ «Դոսյե» կենտրոնի հրապարակած փաստաթղթերից

«Ռուսաստանի բարեկամները» լրտեսական բացահայտումից չեն վախենում․ հատվածներ «Դոսյե» կենտրոնի հրապարակած փաստաթղթերից

«Ռուսաստանի բարեկամները» լրտեսական մերկացումից չեն էլ վախենում։ Հայաստանի ԱԱԾ-ն արդեն վաղուց հայտնի է որպես «Լուբյանկայի մասնաճյուղ», իսկ վերջինիս ղեկավար կազմում կադրային ցատկումները ուղեկցվում են աղմկոտ սկանդալներով։ Այսպես, հունվարին Երեւանում հայտնաբերվեց ՀՀ ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանի դիակը, ով ղեկավարել է հատուկ ծառայությունը 2016-18 թթ։ Նախնական վարկածի համաձայն, Կուտոյանը ինքնասպան է եղել իր բնակարանում ինքն իր վրա կրակելով անձնական «Glock 34» ատրճանակից։ Հատուկ ծառայության հաջորդ ղեկավար Արթուր Վանեցյանը այդ պաշտոնին մնաց երկու տարուց մի փոքր ավելի։ Պաշտոնից ազատվելուց հետո նա անցավ Փաշինյանի թունդ ընդդիմության կողմը եւ հիմա նրան Մոսկվայում հաճախ են տեսնում ազդեցիկ գործարարների շրջապատում, ովքեր ֆինանսավորում են «Լազարեւյան ակումբը», որին անդամակցում են Հայաստանի կրեմլամետ ակտիվիստները։ ԱԱԾ եւս մեկ նախկին ղեկավար էլ՝ Կարլոս Պետրոսյանը, 2004 թվականին պաշտոնից ազատվելուց հետո հատուկ կարգով ստացավ ռուսական քաղաքացիություն եւ հիմա բնակվում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ կարողացավ բնակարան գնել՝ 200 միլիոն ռուբլի արժեքով։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի հրամանի համաձայն, նրան հատկացվել է ՊԱԿ նախկին ամառանոցը, որը գտնվում է մերձմոսկովյան Մալախովկայում։ Պետրոսյանի կողքին 626,8 քառ մետր ընդհանուր մակերեսով առանձնատուն է կառուցել Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովը, ով ժամանակին կուրացիա է արել հատուկ ծառայությունների աշխատանքը Հարավային Կովկասում։ Կոմոգորովն ու Պետրոսյանը համատեղ հիմնադրել են ուժային մարմինների վետերանների «Դերժավա եւ Զակոննոստ» հիմնադրամը, որը 2019 թվականին դատարանի վճռով լուծարվել է։