Այս իշխանություններին չեմ մեղադրում, մեղադրում եմ նախկիններին․ քաղաքացի

Այս իշխանություններին չեմ մեղադրում, մեղադրում եմ նախկիններին․ քաղաքացի

Չեմ կարծում, թե նոր պատերազմ կլինի։ Չեմ կարող ասել՝ ինչու է Ադրբեջանը ակտիվացել, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, թե միջազգային մասշտաբով թույլ կտան նման բան տեղի ունենա։Անդրադառնալով Երասխի դեպքերին՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

«Նոր պատերազմ ուղղակի չեմ պատկերացնում, որովհետև կարծում եմ՝ արդեն ինչ եղել, եղել է։ Հայաստանի այս իշխանություններից լավ ակնկալիքներ ունեմ։ Եթե գործող իշխանության հետ լինեն նաև հները, որոնք ոչ թե խանգարեն, այլ օգնեն, ամեն ինչ ավելի լավ կլինի։ Փոխարենը հները փնովում են, ասում՝ սա լավ չի, նա լավ չի և այլն։ Եթե նոր պատերազմ եղավ, ժամանակը ոչ հարուստին է հարցնելու ուզում ես երեխադ կենդանի մնա, ոչ վատ ապրողին։ Արցախի մեծ մասի կորուստի համար չէ, այս իշխանություններին չեմ մեղադրում, մեղադրում եմ, այո, նախկիններին։ Ինչու, լավ էլի, դուք ինձնից լավ գիտեք՝ ինչու։ Հլը մի հատ դուք նախկինների թալանը նայեք, նրանք որտեղից տենց հարստացան։ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի ժամանակների տուժվածներից մեկը հենց ես եմ։ Ամուսինս լինելով գերմանացի, ուզում էր Հայաստանում ներդրումներ անել, բայց իրեն խաբեցին։ Հասկանու՞մ եք, օտար ազգ էր, օտար ազգին խաբեցին, բա էլ ուր մնաց ինձ , քեզ կամ նրան չխաբեին։ Էլ իրենք հիմա բա ինչ մաքրության մասին են խոսում, Արամի փողոցից երկու բնակարանը ձեռքիցս վերցրին, էլ ինչի մասին կարող ենք խոսել»,- ասաց քաղաքացին։