ՀՀ-ն ակնկալում է, որ Թուրքիան պայմանավորվածությունը կպահի․ Ռուբինյան

ՀՀ-ն ակնկալում է, որ Թուրքիան պայմանավորվածությունը կպահի․ Ռուբինյան

Հայաստանը ակնակալում է, որ Թուրքիան ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը կպահի։ Խոսքը 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանվորվածության մասին է, ըստ որի, Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմից բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարվել և ավարտվել են և անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց հույս ունենք, որ այդ քայլերը կիրականան»,-նշել է նա։