Ո՞վ է դա, դա ի՞նչ է, ի՞նչ կերպար ունի, ի՞նչ կերպարանք

«Եթե մեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, որ նման բան չկա, դա ապացուցելու մի ճանապարհ կա։ Ես մինչև ժամը 16։00 ժամանակ եմ տալիս՝ հրապարակելու շարժման բոլոր մուտքերն ու ծախսերը, միայն դա անելուց հետո լրիվ լեգիտիմորեն կկարողանան ծաղրել դրսից ֆինանասավորման մասին թեզերը»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Քիչ առաջ Բաղրամյանում Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերոնշյալին:
«Ո՞վ է դա, դա ի՞նչ է, ի՞նչ կերպար ունի, ի՞նչ կերպարանք: Իրենք չկան, գոյություն չունեն»,- ասել է նա:
Կարծիքներ