Պետք է կշռել` արժե՞ լրացուցիչ պատճառներ տալ Ռուսաստանին

Պետք է կշռել` արժե՞ լրացուցիչ պատճառներ տալ Ռուսաստանին

Տարբեր աղբյուրներ արդեն Վլադիմիր Զելենսկու` Հայաստան այցի օրն են նշում: Ինչո՞ւ է Ուկրաինայի նախագահը որոշել այցելել Հայաստան, թեմայի շուրջ զրուցել ենք «Զանգ» հասարակական քաղաքական շարժման անդամ Միքայել Նահապետյանի հետ։

-Ուկրաինայի նախագահի այցն Հայաստան, Ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

-Այս պահին դժվարանում եմ մեկնաբանություն տալ մի բանի մասին, երբ պաշտոնապես էլ չի հաստատվել։ Բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, եթե կա օրակարգ, ոչ թե բուռն գործունեության իմիտացիա է, կողմերը ունեն համագործակցության օրակարգ, նորմալ է։ Եթե իմիտացիա է, պետք է հասկանալ, եթե մի կողմից կոնկրետ օրակարգ չկա, ինչ որ այլ սուբյեկտների համար դիսկոմֆորտ է, պետք է ծանրութեթև անել՝ լա՞վ է, թե՞ չէ։

-Ռուսաստանի վերաբերմունքն է քննարկվում, դա ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի համար։

-Հաշվի առնելով, թե իրենք ոնց են վերաբերվում մեզ, կարող է չընդունվել՝ որովհետև, խոշոր հաշվով մենք վերջին շրջանում շատ ենք ականատես լինում, որ Ռուսաստանի համար շատ հաճախ ընդունելի չեն շատ դրսևորումներ։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը որպես սուբյեկտ վերաբերվում է շատ-շատերին, և հետևապես պատրաստ է շատ բաներ հանդուրժել, բայց, մեզ որպես սուբյեկտ չի վերաբերվում, որի մեջ մենք մեր էական դերակատարումը և մեղավորությունն ունենք։ 

-Եթե Ուկրաինայի նախագահն այցելի Հայաստան, Ադրբեջանը ինչ որ կերպ կօգտվի՞ այս առիթից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին նրա հարաբերությունները կարծես ջերմ են Ռուսաստանի հետ։

-Իհարկե, և հիմար կգտնվի, եթե չփորձի օգտվել։ Թե ինչպես կանդրադառնա, ինչ հետևանքներ կունենա` մեկ այցով, դժվար է ասել։ Քաղաքականության մեջ այնպես չէ, որ ինչ որ բան այս պահին անհնար է, իսկ  այս այցից հետո վերջ՝ բեկում է մտնելու։ Հիմնական քայլը, որ անելու է Ադրբեջանը, սկսելու է Ռուսաստանի կառավարող շրջանում քարոզ տանել, որ այ տեսնում եք՝ այս ամենը ձեզ է ուղղված, որը որոշակի վերաբերմունք է փոխելու։ Եվ պետք է ծանրութեթև անել` հասկանալու համար մեր օգուտները, վնասները։ Եթե օգուտներ չենք ունենալու, ապա լավ չէ, եթե ունենալու ենք, պետք է կշռել՝ որքանո՞վ արժե լրացուցիչ պատճառներ տալ Ռուսաստանի կառավարող էլիտային։ Ես այս պահին չգիտեմ, այս այցը լավ է, թե վատ։ Այս ամենին պետք է բացատրություն տան օրվա իշխանությունները։ 

-Իսկ Ուկրաինան իր համար ի՞նչ խնդիրներ է ուզում լուծել այս այցով։

-Դժվար է մեկնաբանել, ամեն ինչ կախված է օրակարգից։