Ռուսաստանը վերադարձրել է իր մոտ գտնվող ուկրաինական նավերը

Ռուսաստանը վերադարձրել է իր մոտ գտնվող ուկրաինական նավերը

ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ այսօր ռուսական կողմը ուկրաինական կողմին հետ է վերադարձրել անցյալ տարի Կերչի հայտնի ծովային միջադեպի ժամանակ իր կողմից գերի վերցրած «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները, ինչպես նաև «Յանի Կապու» քարշանավը։ Նշված նավերը, ըստ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկացման, ՌԴ սահմանը ապօրինաբար խախտելու դեպքի հետ կապված Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցն են հանդիսանում եւ փոխանցումը հնարավոր է եղել միայն այն բանից հետո, երբ ռուսական պատկան մարմիններն ավարտելցին նավերի հետ կապված անհրաժեշտ քննչական միջոցառումները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում դրանց գտնվելն այլևս անհրաժեշտություն չնկատվեց։

Նշենք, որ այս նավերի նավաստիները՝ քսանչորս հոգի,  վերադարձել էր հայրենիք սեպտեմբերի 7-ին` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում: