Սի Ծինփինը շնորհավորել է Բայդենին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով

Սի Ծինփինը շնորհավորել է Բայդենին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստակայանը։ Ծինփինը իր շնորհավորանքում գրել է, որ չին-ամերիկյան հարաբերությունների առողջ ու կայուն զարգացումը ոչ միայն երկու երկրների և ժողովուրդների շահերից է բխում, այլ նաև միջազգային հանրության սպասումներին է համապատասխանում։

Չինաստանի փոխնախագահ Վան Ցիշանն էլ շնորհավորել է Քամալա Հարիսին։