Ակցիայի մասնակից կանանցից մեկին ոստիկանները գցել են գետնին ու հարվածներ հասցրել

Ակցիայի մասնակից կանանցից մեկին ոստիկանները գցել են գետնին ու հարվածներ հասցրել

Սույն թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարուժան Ավետիսյանին Նուբարաշենի բանտից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Բևեռի աջակիցների խաղաղ երթն ինչպես հայտնի է խոչընդոտվեց ռեժիմի մահակ հանդիսացող ոստիկանության կողմից:

Կարմիր բերետավորների բռնի գործողությունների արդյունքում ակցիայի մասնակից կանանցից մեկը՝ 73-ամյա Մայա Մելքումովան, կոտրվածք է ստացել: Նրան ոստիկանները գցել են գետնին ու հարվածներ հասցրել:

Մայա Մելքումովան դեպքի վայրից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղ բժշկական միջամտություն է կատարվել, սակայն բժիշկները տեղեկացրել են, որ հնարավոր է թոշակառու կինը հաշմանդամ մնա:

Բռնության կադրերին կից ներկայացնում ենք նաև հիվանդանոցում կատարված ռենտգենի արդյունքները:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն

05.12.2022թ, Երևան