Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիայի հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիայի հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Հարավային Կովկասում ընթացիկ իրադրության հետ կապված։

Ռուսաստանը, հայ-ադրբեջանական վերջին սահմանային էսկալացիայի հետ կապված շեշտել է, որ անհրաժեշտ է հավասարակշռված մոտեցումներ դրսեւորել եւ ներազդել ներգրավված կողմերի վրա, հանուն զսպվածության ցուցաբերման, իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու նպատակով եւ ապահովելու համար անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Միաժամանակ նաեւ Լավրովը կարեւոր է համարել ջանքերի ակտիվացումը հանուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել փոխգործակցությունը Մոսկվայի եւ Անկարայի միջեւ, ի շահ ռեգիոնի կայունացման։