Ծագումով ռուս ամերիկացի լրագրողին մահացած են գտել Ստամբուլում

Ծագումով ռուս ամերիկացի լրագրողին մահացած են գտել Ստամբուլում

Ծագումով ռուս, ԱՄՆ քաղաքացի, լրագրող Անդրե Վլչեկը մահացած է հայտնաբերվել Ստամբուլում իր մեքենայի մեջ։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Նա Ստամբուլ էր ժամանել կնոջ եւ երկու վարորդների հետ, որոնք Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգին են։ Վլչեկը 57 տարեկան էր։ Երբ նրանք հասել են Ստամբուլի Ղարաքյոյ շրջանում գտնվող հյուրանոցի մոտ, կինը փորձել է արթնացնել քնած Վլչեկին, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Ժամանած բժիշկներն արձանագրել են լրագրողի մահվան փաստը։ Սկսվել է քննություն դեպքի առնչությամբ։ Անդրե Վլչեկը ծնվել է Լենինգրադում։ ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո որպես ռազմական թղթակից աշխատել է հակամարտության գոտիներում՝ Բոսնիայում, Արեւելյան Թիմորում, Շրի Լանկայում, եւ այլն։ Համահեղինակ է նաեւ «Արեւմտյան ահաբեկչություն» աշխատության։