Պարկինսոնի հիվանդությունը կասեցնող միջոց է հայտնաբերվել 

Պարկինսոնի հիվանդությունը կասեցնող միջոց է հայտնաբերվել 

Հոնգկոնգի համալսարանի կենսաբանության դպրոցի մասնագետները հայտնաբերել են, որ պոպիոնատ կարճաշղթա ճարպաթթուն կարող է կասեցնել նեյրոդեգեներացիան Պարկինսոնի հիվանդության ժամանակ՝ աղիների եւ գլխուղեղի միջեւ փոխանակվող ազդակների կարգավորման միջոցով։ Այս մասին հայտնում է Cell Reports պարբերականը։

Պարկինսոնի հիվանդությունը, հիշեցնենք, որ դանդաղ զարգացող կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որը բնութագրվում է հիվանդի մոտ շարժումների դանդաղելով, հանգստի ժամանակ մարդու մոտ նկատվող դողով եւ ռեֆլեքսների խանգարմամբ։ Հիվանդության հիմքում գլխուղեղի ցողունային բջիջների նեյրոնների ախտահարումն է։ Իրենց հետազոտությունը իրականացնելիս՝ գիտնականները կենտրոնացել են SCFA-ների վրա, որոնք ներկայացնում են հատուկ դասի բակտերիալ մեթաբոլիտներ, որոնց շարքում են քացախաթթուները, պրոպիոնային եւ ճարպային թթուները։ Դրանք մշակվում են աղիներում բակտերիաների կողմից՝ սննդային հյուսվածքների ֆերմենտացիայի արդյունքում։ Գիտնականները նաեւ նկատել են, որ կրծողները, որոնց մոտ առկա է Ալցհեյմերի հիվանդությոն, պրոպիոնային թթվի մակարդակը օրգանիզմում բավականին նվազ է։ Սա էլ հենց թույլ է տվել գիտնականներին ենթադրելու, որ պրոպիոնաթթվի մակարդակի բարձրացումը օրգանիզմում կարող է դանդաղեցնել նեյրոնդեգեներացիան։

Ի դեպ, պրոպիոնաթթվի մակարդակը սովորաբար բարձրացնում են В12 վիտամինի՝ սննդակարգից բացառման տարբերակով, քանի որ վերջինս նպաստում է այս թթվի քայքայմանը, կամ էլ սննդային հավելումների միջոցով հավելյալ պրոպիոնաթթվի չափաբաժիններ օրգանիզմ ներածելով։ Մասնագետները նկատում են, որ նման արդյունք  հնարավոր է եղել ունենալ շնորհիվ գլխուղեղ-աղիներ առանցքի աշխատանքի, որն իրենից ներկայացնում է ազդակների փոխանցման կենսաքիմիական երկկողմանի համակարգ եւ գործում է ստամոքսա-աղիքային տրակտի եւ կենտրոնական նյարդային համակարգի միջեւ։