Զենք կրելու կանոնները կխստացվեն

Զենք կրելու կանոնները կխստացվեն

Կազանյան դպրոցներից մեկում այսօր տեղի ունեցած ողբերգությունից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին մշակել զենքի քաղաքացիական շրջանառության նոր կանոններ, որով կխստացվի քաղաքացիների՝ զենք կրելուն առնչվող կանոնակարգը։

Բանն այն է, որ երբեմն որսորդական հրացանի անվան տակ գրանցվում են հրազենային զինատեսակներ, որոնք որոշ երկրներում հարձակողական զենք են որպես օգտագործվում եւ այլն։ Ռոսգվարդիան այս հարցին եւս պետք է ուշադրություն դարձնի, նոր կանոնները մշակելիս, փոխանցել է «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինը նաեւ ցավակցել է զոհերի հարազատներին, հանձնարարել հարկ եղած դեպքում տրամադրել օգնություն։