Նոր էմբարգո է նախապատրաստվում ընդդեմ Թուրքիայի․ ինչ է այն նախատեսում

Նոր էմբարգո է նախապատրաստվում ընդդեմ Թուրքիայի․ ինչ է այն նախատեսում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Դեւիդ Չիչիլինեն եւ Գաս Բիլիրակիսը պատրաստում են օրինագիծ, որը երկկուսակցական կոչ է պարունակում ուղղված Պետդեպարտամենտին՝ էմբարգո սահմանել այն ամենի մատակարարման հետ, որը կապված կլինի Թուրքիայում դրոնների հավաքման համար անհրաժեշտ բաղադրիչների եւ տեխնոլոգիաների հետ։ Երկու կոնգրեսականները Պետքարտուղար Թոնի Բլինկենին ուղղված նամակում գրել են, որ թուրքական անօդաչուները կիրառվել են ընդդեմ հայերի Արցախում եւ YPG-ի քուրդերի։ Այս մասին հայտնում է Armenianweekly-ն։ «Վերջին մեկ տարում թուրքական անօդաչուները կիրառվել են Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի հայ խաղաղ բնակչության եւ քրդական ուժերի՝ Սիրիայում, ովքեր միացել էին Միացյալ Նահանգներին՝ ԻՊ դեմ պատերազմում, ինչպես նաեւ Լիբիայի քաղաքացիական պատերազմում»,- ասված է նամակում։