Ինչ է սպասվում Ֆրանսիայի հրապարակում 16։00-ին

Ինչ է սպասվում Ֆրանսիայի հրապարակում 16։00-ին

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսվում է խորհրդարանի 2 ընդդիմադիր խմբակցության հանդիպումն ամբողջ կազմով և հավելեց, որ կարևոր հանդիպում է լինելու։

Մեր տեղեկություններով ընդդիմադիր պատգամավորները փորձելու են զուգահեռ իրականություն ձեւավորել եւ Ֆրանսիայի հրապարակում են կազմակերպելու հարցուպատասխան։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրը, 16.30-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է, գործադիրը ողջ կազմով ներկայանում է օրենսդիր մարմին եւ պատասխանում պատգամավորների հարցերին։

Ընդդիմադիրների հարցուպատասխանի ֆորմատում պատգամավորների դերը կստանձնեն ՀՀ քաղաքացիները, որոնք իրենց հուզող հարցերը կուղղեն «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներին ու վերջիններից կլսեն իրենց հուզող հարցերի  պատասխանները։

Հիշեցնենք, որ նախորդ՝ մայիսի 4-ի հարցուպատասխանի օրը շարժման նախաձեռնողները երթն ուղղորդեցին դեպի խորհրդարանի մատույցներ, սակայն բախումներից խուսափելու համար չճեղքեցին ոստիկանական բազմաշերտ պատնեշը, թե ինչու են խուսափում կրկնել նույն սցենարը, դժվար է ասել։