Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել

Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» դեմ խաղում աչքի ընկնելուց հետո իտալերենով  հարցազրույց է տվել իտալական  ակումբի հեռուստաալիքին։

«Շատ կարևոր էր հաղթել, որովհետև լավ պաշտպանվող մրցակցի հետ էինք խաղում։ Ես երջանիկ եմ, որ արդեն սկսել եմ խաղալ։ «Վերոնան» կարգապահ թիմ ունի, սակայն մենք երեք միավոր վաստակելու համար հնարավոր ամեն բան արեցինք։ Կարծում եմ՝ դեռ մի փոքր տեղ ունեմ իտալերենի իմացությունս բարելավելու համար, ինչը կանեմ իմ իտալերենի ուսուցչի շնորհիվ։ Ինձ հարկավոր է ավելի շատ աշխատել, բարելավել խաղս, ավելի լավ հասկանալ թիմակիցներիս, շատ գոլ խփել ու գոլային փոխանցումներ կատարել»,-նշել է Մխիթարյանը։