Կրեմլը՝ Լուկաշենկոյի դեմ մահափորձի մասին

Կրեմլը՝ Լուկաշենկոյի դեմ մահափորձի մասին

Կրեմլում կարծում են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձը բացարձակ ապակառուցողական քայլ է։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման, Պեսկովը մասնավորապես ասել է․ «Ակնհայտ է, որ քննարկումները եղել են բացարձակ կոնկրետ եւ բացարձակ ապակառուցողական։ Սա այն է, ինչը կարելի է վստահաբար ասել»։ Պեսկովը նաեւ ասել է, որ դա մեծ վտանգ է ներկայացնում։